երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանի հետ քննարկումներում Հայաստանը  միայն մեկ անելիք ունի. Գուրգեն Ներսիսյան

Ադրբեջանի հետ քննարկումներում Հայաստանը միայն մեկ անելիք ունի. Գուրգեն Ներսիսյան

Արցախի նախագահը, Արցախի ԱԺ-ն բազմիցս արձագանքել են Հայաստանից արվող այդպիսի հայտարարություններին եւ հրապարակայնորեն ներկայացնել մեր դիրքորոշումը. Ես ընդհանրապես, այն համոզմունքն ունեմ, որ Ադրբեջանի հետ քննարկումներում Հայաստանը միայն մեկ անելիք ունի՝ ներկայացնելու այն հազարավոր փաստերը, որոնք անհնարին են դարձնում Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում: Այս մասին news.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:

«Վերջերս հարցում էր կազմակերպվել Ադրբջանում, թե եթե Ստեփանակերտում երեխա տեսնեն ոչ ադրբեջաներեն խոսելիս, ինչ կանեն նրան: Պատասխանի տարբերակներն են՝ լեզուն կկտրեմ, ականջը կկտրեմ, կապտակեմ, դիտողություն կանեմ: Սրա մասին պետք է խոսի Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում: Իսկ երբ խոսվում է Ադրբեջանի կազմում լինելու մասին, սա առաջացնում է արցախցիների զայրույթն ու պոռթկումը:

Մենք ո՞ւմ կազմում ենք ճանաչում Արցախը, մի պետության, որը 7 ամիս է տանջամա՞հ է անում 120 հազար ժողովրդին»,-ասաց նա:

Արցախի պետնախարարը դժգոհեց, որ Հայաստանի իշխանությունները պասիվ են Արցախում համաժողովրդական շարժման մասին բարձրաձայնելու հարցում. «Ամեն դեպքում մենք բամիզցս նշում ենք, որ մեր իրավունքներին, Արցախի ժողովրդին վերաբերող բոլոր քայլերն ու որոշումները, որոնք միջազգային հարթակներում մեր անունից կարող են որոշվել, առոչինչ են: Բոլոր դերակատարները պետք է հասկանան, որ ամենատարբեր հարթակներում ընդունված որոշումները պարտադրելն անընդունելի է: Արցախի ժողովուրդը չի նախատեսում համակերպվել մեզնից դուրս քննարկված եւ ընդունված որոշումների հետ»,-ընդգծեց նա:

Պետնախարարն անդրադարձավ նաեւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ նա ողջունում էր Աղդամից Ստեփանակերտ հումանիտար օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը:

  • Կիսվել: