շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ադրբեջանի հարձակումները պետք է խստորեն դատապարտվեն ամբողջ աշխարհի կողմից. Շվեդ պատգամավոր

Ադրբեջանի հարձակումները պետք է խստորեն դատապարտվեն ամբողջ աշխարհի կողմից. Շվեդ պատգամավոր

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ և հայ ժողովրդի բարեկամ Բյորն Սյոդերը դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սյոդերը նշեց, որ այդ սարսափելի գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի շարունակական հարձակումները պետք է խստորեն դատապարտվեն ամբողջ աշխարհի կողմից: Կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն է կրում այս սարսափելի հարձակումների հետևանքների ողջ պատասխանատվությունը: Շատ կարևոր է շարունակել խաղաղությանն ուղղված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասաց Սյոդերը:

 

Շվեդ պատգամավորը նշեց, որ միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է կանխի Ադրբեջանի հարձակումները, դատապարտի դրանք, իսկ աշխարհը պետք է պահանջի, որպեսզի հետաքննության ենթարկվեն Ադրբեջանի գործողությունները:

  • Կիսվել: