հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եթե ՀՀ-ն իսկապես շահագրգռված է խաղաղությամբ ու կայունությամբ, ապա պետք է աջակցի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եթե ՀՀ-ն իսկապես շահագրգռված է խաղաղությամբ ու կայունությամբ, ապա պետք է աջակցի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը

«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ, այդ թվում՝ աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է զերծ մնա սադրիչ քայլերից»: Այս մասին ասված է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Բացի այդ՝ նշվում է, որ հայկական կողմը «պետք է աջակցի Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ -խմբ.) ճանապարհի և ադրբեջանական կողմի առաջարկած ուրիշ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը՝ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար»։

«Հայկական կողմը նաև չպետք է միջամտի հայկական ծագմամբ բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: