ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանցիների կողմից Մեծ Թաղերի և Թաղավարդի գերեզմանների ոչնչացման դեպքի առթիվ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվել. ԱՀ ՔԿ

Ադրբեջանցիների կողմից Մեծ Թաղերի և Թաղավարդի գերեզմանների ոչնչացման դեպքի առթիվ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվել. ԱՀ ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած ինչպես ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի գերեզմանատան մահացածների, այնպես էլ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի գերեզմանատանը գտնվող արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների թաղման վայրերը, նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինություններն ու առարկաները ադրբեջանցիների կողմից ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով լրիվությամբ քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը:

ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: