ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ․ ԱՀ ՊԲ (լրացված)

Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ․ ԱՀ ՊԲ (լրացված)

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
 
Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:
 
Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:
 
Լրացված
 
Ժամը՝ 18:57
 
Ս.թ. մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։
 
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: