ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական կողմն ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ է վարում Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ

Ադրբեջանական կողմն ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ է վարում Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:  

Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները»,- հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:

 

ՊՆ

 

 

ՊՆ

 

 

ՊՆ

  • Կիսվել: