ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ադրբեջանական բանակն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար». Ադրբեջանի ՊՆ

«Ադրբեջանական բանակն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար». Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ոչրում նշում է, որ ադրբեջանական բանակն ՛՛անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել՛՛ Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ՛՛վերջին օրերին ակտիվացել է անձնակազմի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի տեղափոխումը Հայաստանից Ադրբեջանի տարածքում տեղակայված ապօրինի հայկական զինված կազմավորումներին՛՛։

Նշվում է նաև, որ ՛՛տեղաշարժերն իրականացվում են հիմնականում գիշերը և մառախլապատ եղանակին՛՛:

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է. ՛՛Հայկական ապօրինի զինված կազմավորումները մի քանի երթուղիներով նոր ճանապարհներ են կառուցում, ինչպես նաեև ընդլայնում են հին երթուղիները, որոնք անցնում են որոշ լեռնային և ոչ ասֆալտապատ տարածքներով։ Դրա համար օգտագործվում է ռազմական, ինժեներական և հատուկ տեխնիկա, իսկ որպես աշխատուժ՝ պայմանագրային զինծառայողներ և տեղի բնակիչներ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Այս մասին տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը:

  • Կիսվել: