երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
50 000 դրամը կբավարարի՞ արցախցի երեխայի կարիքների համար. աշակերտի հարցը՝ Փաշինյանին

50 000 դրամը կբավարարի՞ արցախցի երեխայի կարիքների համար. աշակերտի հարցը՝ Փաշինյանին

Արդյոք բավարարելու է 50 հազար դրամը յուրաքանչյուր անձի, մասնավորապես, երեխաներին՝ կարողանալու կազմակերպել իրենց կրթության պրոցեսը, պատշաճ կերպով ներկայանալու կրթական հասատություններ եւ կարողանալու բավարարելն իրենց սոցիալական կարիքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում դիմելով կառավարության անդամներին, հարց ուղղեց Արարատի մարզի աշակերտներից մեկը, ով ներկա է նիստին:

Ի պատասխան, ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց. «Այդ գումարը սոցիալական ծախսերը ծածկելու համար է: Քանի որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ենք տրամադրելու այդ 50 հազարական դրամը, սպառողական զամբյուղից շատ ավելի  ավել է լինելու այդ աջակցությունը: Հետեւաբար, այդ աջակցությունը սպառողական ծախսերի համար, կարծում ենք՝ բավարար կլինի»:

Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կրթության ծախսերի համար հավելյալ միջոցներ են տրվում. «Հենց այսօր մենք խոսում էինք ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մասին՝ բուհերի եւ քոլեջների ուսանողների համար: Ինչ վերաբերում է դպրոցականներին, ապա դասագրքերը նրանց տրամադրվում են անվճար, նրանց կրթության կազմակերպման ծախսերը եւս պետությունը հոգում է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրինակ բերեց. «Եկեք դիտարկենք 5-հոգանոց ընտանիքի օրինակը եւ տեսնենք, թե ինչ աջակցություն ենք ցուցաբերել իրենց: Նախ, յուրաքանչյուրին 100 հզարական դրամ ենք տվել սեպտեմբերի 19-ից այս կողմ: Այսինքն ընտանիքը տացել է 500 հազար դրամ: Հաջորդը, այս ծրագրով երկու ամսվա համար 50 հազար գումարած 50 հազար դրամ, 5 հոգանոց ընտանիքը կստանա 250 հազարական դրամ, այսինքն եւս 500 հազար դրամ կստանա:

Հաջորդը, բնակվարձի աջակցության ծրգրով ընտանիքը հոկտեմբերին ստացել է 250 հազար դրամ, նոյեմբերին էլ կստանա 250 հազար դրամ, դեկտեմբերին էլ, հունվարին էլ: Սա եղավ մեկ մլն դրամ: Փետրվար-մարտին եւս կստանա 250 հազար դրամ: Մենք տեսնում ենք, որ գումարները բավականին շոշափելի են: Ստացվում է, որ ընտանիքը 1 մլն 250 հազար դրամ է ստանում 3 ամիսների համար: Սա ՀՀ-ում միջին աշխատավարձից բարձր ցուցանիշ է»:

  • Կիսվել: