շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով

140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով

140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը 7 կնքահայրերով ու 7 քահանաներով: Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում.
 
«Նոյեմբերի 14-ին Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի օրհնությամբ
Կմկրտեն Արցախիցբռնի տեղահանված երեխաներին` Մասիսի 7 Եկեղեցիներում` միաժամանակ:
Գլխավոր մեծ ու գեղեցիկ միջոցառումը նախատեսվում է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում
Սկիզբը` 13:00-ին:
 
Նախօրեին քահանաները Սուրբ Թադեոս եկեղեցում մկրտվողներին ու ապագա կնքահայրերին հրավիրել էին հանդիպման։ Արարողությանն ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին։
 
Իսկ վերջում յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ»,- գրել է նա։

  • Կիսվել: