կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«40.000+10.000» ծրագրի մեկնարկից հետո 10.000 բռնի տեղահանվածից 1143-ն են մնացել հյուրանոց-հյուրատներում

«40.000+10.000» ծրագրի մեկնարկից հետո 10.000 բռնի տեղահանվածից 1143-ն են մնացել հյուրանոց-հյուրատներում

Սկսվել է «40.000+10.000» ծրագիրը, ինչի արդյունքում հոկտեմբերի 5-ի դրությամբ ունեինք 10 հազար մարդ, որ հյուընկալվել էին հյուրանոցներում, հյուրատներում, պետական և համայնքային շենքերում: Այսօրվա դրությամբ այս կատեգորիայի կեցավայրերում ունենք 1143 մարդ: Այդ մասին հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանը:

«Սա նշանակում է, որ մարդիկ արձագանքել են այս հնարավորությանը և իրենք իրենց համար փորձում են վարձակալել բնակարաններ, տներ, իրենց նախընտրած կամ հնարավոր ավելի հարմար միջավայրում»,- ասաց նախարարի տեղակալը և նկատեց, որ այս համատեքստում դեռ շարունակվում են ներքին տեղաշարժերը:

Շարունակվում են նաև հումանիտար բեռների հետ կապված աշխատանքները: Մասնավորապես՝ Լեհաստանից, Ռումինիայից, տարբեր կազմակերպություններից, այդպես էլ ռուսաստանաբնակ գործարարներից: Ավստրիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի կողմից ՀՀ-ին փոխանցված հումանիտար բեռները սահմանված կարգով պահեստավորվում են, ընդունվում են ՆԳՆ համապատասխան կառույցներում, և մարզպետարանների համայնքներից ստացված հայտերի համակարգման և ընդհանրացման արդյունքում դրանք բաժանվում են մարզերին, ապա համայնքներին ու բնակավայրերին:

«Առանձին ուզում եմ նշել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տրամադրված հումանիտար բեռը, որը հատկացվել է Սյունիքի մարզպետարանին»,- ասաց նախարարի տեղակալը:

Կառավարությունը նոյեմբերի 17-ի դրությամբ համայնքներին 3,4 մլրդ դրամ է հատկացրել, բացի դրանից էլ Սյունիքի մարզպետարանն առանձին 579 մլն դրամ է ստացել։

«Այս միջոցները տրամադրվել են քաղաքացիների առաջին անհրաժեշտության ապահովման համար։ Տրամադրված գումարների ավելի քան 83 %–ն արդեն ծախսվել է»,– ասել է ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։

  • Կիսվել: