3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոստման համաձայն հայտնում է, որ 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը։ Նրա գրառման մեջ ասվում է․
Սիրելի ՛ ստեփանակերտցիներ
Ինչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը: Ազբոշիֆերի փոխարեն՝ ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը:
Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա»:
Տեսանյութն այստեղ։