երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023 թ. բյուջեով 70 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար

2023 թ. բյուջեով 70 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար

2023 թ. ՀՀ պետական բյուջեով ավելի քան 70 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների և պաշտպանական լրացուցիչ ծրագրերի համար։ Որոշումը կայացվել է այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
 
Այդ նպատակով կկրճատվեն պետական բյուջեի այլ հոդվածներ և կվերաբաշխվեն բյուջեի ծախսերը ոչ ավելի, քան 3 տոկոսով։
Նշենք, որ ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին օժանդակելու համար ՀՀ կառավարությունը 2024 թ. պետական բյուջեի նախագծում նախնական նշել է 10 մլրդ դրամ։

  • Կիսվել: