շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
2022 թվականին ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 46.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր

2022 թվականին ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 46.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղու փակման պատճառով՝ չնայած հարկ վճարողների մի մասը ստիպված դադարեցրել է գործունեությունը կամ աշխատում է  մասնակիորեն,  այնուամենայնիվ նրանք դեկտեմբեր ամսում, ցուցաբերելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, իրենց  հասանելիք հարկային պարտավորությունները շարունակել են կատարել բարեխղճորեն, ինչի արդյունքում հաջողվել է ապահովել 2022 թվականի Արցախի Հանրապետության  պետական բյուջեի հարկային եկամուտների և տուրքերի գծով պլանավորված ցուցանիշները: 

Այս մասին ասված է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հաղորդագրության մեջ:
 
Մասնավորապես, նախնական տվյալներով պետական բյուջե է մուտքագրվել 46,726.4 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 45,000.0 մլն դրամ ցուցանիշի դիմաց:
 
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 36,639.0 մլն դրամը կամ 78.4 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
 
Կոմիտեն իր երախտագիտությունն է հայտնում հարկ վճարողներին՝ մեր հայրենիքի համար այս ծանր փուլում պետություն-մասնավոր հատված հարաբերությունների շրջանակում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելու համար:

  • Կիսվել: