ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2021 թվականի հոկտեմբերին Արցախ վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք

2021 թվականի հոկտեմբերին Արցախ վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք

Օպերատիվ շտաբի հաշվառման և վերաբնակեցման խնդիրների կազմակերպման բաժնի կողմից դեպի Արցախի Հանրապետություն ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում 2021 թվականի հոկտեմբեր ամսում ԱՀ տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք (թվով 65 մարդ)։ Այս մասին հայտնում է  ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։
 
4 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:
 
Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 159 ընտանիք (թվով 748 մարդ)։
 
Բաժնի կողմից շարունակվում է ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակի հաշվառման գործընթացը, նրանց թվաքանակը կազմում է 20433 մարդ կամ 5294 ընտանիք: Անճշտությունը՝ 5 %:
 
Հաշվառումը կատարվում է ամենամսյա պարբերականությամբ։

  • Կիսվել: