ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2021-ի ընթացքում տարհանվել է 574 աճյուն․ ԱՀ ՆԳՆ

2021-ի ընթացքում տարհանվել է 574 աճյուն․ ԱՀ ՆԳՆ

Մարտի 9-ին տեղի է ունեցել ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը:

Նշվել է, որ 2021թ. ընթացքում տարհանվել է 574 աճյուն:

Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ. ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք, նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք:

  • Կիսվել: