2021-ի հունվարին Արցախի ԱԺ-ում կգործի երիտասարդական խորհրդարան
2021 թ-ի հունվարին ԱՀ ԱԺ-ում կգործի երիտասարդական խորհրդարան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը՝ նշելով, որ այդ համատեքստում ինքը հանդիպումներ է ունեցել «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխաական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», ՔՄԴ կուսակցությունների երիտասարդների հետ:
««Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդների հետ կհանդիպեմ սեպտեմբերի 10-ին: Իմ խորին համոզմամբ, երիտասարդական խորհրդարանը կլինի քաղաքական դպրոց մեր երիտասարդների համար և նրանք երկրի քաղաքական կյանքին կներգրավվեն կողմնորոշված և ավագ սերունդների փորձը կիրառելու հմտությամբ օժտված»,- ավելացրել է ԱՀ ԱԺ նախագահը: