երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
13 800 անշարժ գույք, 62 դպրոց, 10 մանկապարտեզ, 2100 ավտոմեքենա. Ադրբեջանական հարձակումների վնասները՝ Արցախում

13 800 անշարժ գույք, 62 դպրոց, 10 մանկապարտեզ, 2100 ավտոմեքենա. Ադրբեջանական հարձակումների վնասները՝ Արցախում

Այս պահի դրությամբ ադրբեջանական հարվածի արդյունքում Արցախում ավելի քան 13 800 անշարժ մասնավոր գույք է վնասվել, հիմնականում՝ բնակարաններ, տներ, ավելի քան 3100 ենթակառուցվածքներ, հանրային նշանակության օբյեկտներ ու արտադրական նշանակության օբյեկտներ, որի շրջանում առանցքային տեղ ունեն էլեկտրամատակարարման կայանները, ցանցերը՝ կապի ու հաղորդակցության համակարգում, ջրամատակարարման ու գազամատակարարման համապատասխան ենթակառուցվածքներ, խողովակներ, կամուրջներ և այլն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նեյեմբերի 2-ի տվյալներով, վնասվել է 62 դպրոց ու 10 մանկապարտեզ: Փաստորեն վնասվել է դպրոցների 27-28 տոկոսը. «Սա նշանակում է, որ դպրոցները մեծ ծավալով վնասվել են ադրբեջանական հարձակումների պատճառով»:

Վնասվել է նաև 2100 մեքենա, կամ շարժական գույք: Այս թիվը ևս վերջնական չէ, քանի որ բոլոր դեպքերը դեռ չեն արձանագրվել:

  • Կիսվել: