կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
500 մլն դրամ է հատկացվելու ԼՂ–ից տեղահանվածների վճարումները շարունակելու համար. Նարեկ Մկրտչյան

500 մլն դրամ է հատկացվելու ԼՂ–ից տեղահանվածների վճարումները շարունակելու համար. Նարեկ Մկրտչյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 104 200–ն արդեն իսկ ստացել են 100 հազար դրամ միանվագ օժանդակությունը, նրանցից 28 475–ը անչափահաս են, 75 725–ը` չափահաս։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Այսօր 500 մլն դրամ հատկացնելու ենք այս վճարումները շարունակելու համար ։ Մշակված է 3 800 դիմում, իսկ 800 նոր անձի դիմում ստացել ենք ԿԳՄՍՆ–ի և ՀՀ առողջապահության նախարարության գործընկերներից։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ՀՀ բուժառության և կրթության նպատակներով ՀՀ տեղափոխված ԼՂ մեր հայրենակիցներ մասին տվյալները ևս կմշակենք։ Այսպիսով, շուրջ 108 800 անձի վճարում կիրականացնենք առաջիկա օրերին»,– հայտարարեց նախարարը։

Նա հայտարարեց, որ վճարումները շարունակվում են նաև 40+10 հազար համակարգով, և 99 820 մարդու վճարումն արդեն իսկ իրականացվել է։ Նոյեմբերի համար դիմումները նախարարությունն արդեն սկսել է ստանալ, և այս պահին նրանց թիվը 8 475 է։

Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօրվանից գործարկվում է էլեկտրոնային հարթակը, որտեղ կներկայացվեն նոյեմբերի և դեկտեմբերի համար սպառողական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամ աջակցության մասին տվյալները։

  • Կիսվել: