կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լավրովը պատասխանել է Փաշինյանին

Լավրովը պատասխանել է Փաշինյանին

Այսօր Բաքվում կայացել է Ռուսատանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ մամուլիս ասուլիսը, որի ընթացքում ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ երկրներին ուղղված խոսքերին, որում Փաշինյանը կոչ էր արել զենք չվաճառել Ադրբեջանին. հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

«Ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսատանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է»,- ընդգծել է ՌԴ Լավրովը՝ անդրադառնալով՝ Փաշինյանի կոչին:

Ըստ ՌԴ ԱԳ ղեկավարի՝ երկու երկրները զարգացնում են իրենց համագործակցությունը միջազգային նորմերին համապատասխան, համաձայն օրենսդրության և ամբողջովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որը կարևոր է պահպանելու տարածաշրջանում կայունությունը:

 
 

  • Կիսվել: