ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը Լուչանո Սպալետիի հետ

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը Լուչանո Սպալետիի հետ

Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

​Իտալական մամուլի տեղեկություններով՝ 67-ամյա մասնագետի աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի 5-ից 6 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները։

​Սպալետին թուրինյան թիմը գլխավորում է 2025 թվականի հոկտեմբերից։ Ա Սերիայի ընթացիկ առաջնության 31 տուրից հետո «Յուվենտուսը» 57 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

Նախկինում Լուչանո Սպալետին «Նապոլիին» հասցրել է Իտալիայի չեմպիոնության, իսկ «Ռոմայի» հետ երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթն ու դարձել երկրի Սուպերգավաթակիր։

  • Կիսվել: