ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը` Բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն

Ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը` Բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի բանակային ըմբիշներն այսօր ևս մեդալներ նվաճեցին Թեհրանում ընթացող բանակայինների Աշխարհի առաջնության շրջանակներում: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 72 կգ քաշային Կարեն Ասլանյանը հաղթել է իր բոլոր մրցակիցներին, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվել է միայն եզրափակչում և արժանացել արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ երեկ Արման Անդրեասյանը դարձավ Բանակայինների ԱԱ ոսկե մեդալակիր։ Մինչ այդ Մանվել Խնձրցյանը, Մենուա Յարիբեկյանը և Հարություն Մանուկյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:

Մհեր Մարկոսյանն ու Հրայր Ալիխանյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ։

  • Կիսվել: