շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Վերջին պարը․ ովքեր կհեռանան Ինտերից ու ինչ հեղափոխություն է սպասվում Մեացայում

Վերջին պարը․ ովքեր կհեռանան Ինտերից ու ինչ հեղափոխություն է սպասվում Մեացայում

Իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը իր վերջին տպագիր համարում անդրադարձել է այն հինգ վետերան ֆուտբոլիստներին, որոնց համար 2025/26 մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը Միլանի «Ինտերում»։ Եվ չնայած բոլորն իրենց տեղը դեռ պահում են թիմում, «ներաձուրիների» ղեկավարությունը մոտենում է գրեթե անխուսափելի փոփոխությունների շեմին, գրում է armsport.am-ը:

Միլանյան վետերաններից ցուցակը կազմված է հինգ խաղացողներից՝ Յան Զոմերից, Ֆրանչեսկո Աչերբիից, Ստեֆան դե Վրեյից, Մատեո Դարմիանից և Հենրիխ Մխիթարյանից։ Ըստ հեղինակավոր պարբերականի՝ նշված խաղացողները կհեռանան «Ինտերից» հաջորդ ամռանը։ Այս հնգյակը կազմում է այն կորիզը, որ տարիներ շարունակ հենասյուն է եղել «Ինտերի» համար։ Սակայն տարիքը ոչ ոքի չի խնայում։

Անցյալ մրցաշրջանում «Ինտերը» Ա Սերիայում ամենատարեց կազմն ուներ միջին տարիքի առումով։ Ավելին՝ «ներաձուրիները» պարբերաբար խաղերը սկսում էին մեկնարկային կազմով, որի միջին տարիքը երեսունից բարձր էր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: