Վաղարշակ Քեյանը ապահովեց 9-րդ մեդալը Հայաստանի համար. բռնցքամարտի պատանեկան ԱԱ
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տոնեց 48 կգ քաշայինների պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը։
1/4 եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Ռիդա Ալ-Թամիմիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Իր առաջին մենամարտում Վաղարշակը գերվստահ հաղթանակ էր տարել Հարավային Կորեայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր ռումինացի Բոնչու Նիկոլաս Ստեֆանին։