US Open. Խաչանովը կիսաեզրափակիչում պարտվեց Զվերեւին
Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ պարտվեց երեք սեթում՝ 3:6, 6:7 (7:9), 6:7 (6:8): Պայքարը տեւեց 2 ժամ եւ 54 րոպե։
Եզրափակիչում Ալեքսանդր Զվերեւի մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնի եւ աշխարհի 11-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի դիմակայության հաղթողը։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։



