շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ուրարտուի» 6 ֆուտբոլիստուհի հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Իսրայելի եւ Ղազախստանի դեմ խաղերին

«Ուրարտուի» 6 ֆուտբոլիստուհի հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Իսրայելի եւ Ղազախստանի դեմ խաղերին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը թիմ է հրավիրել նաև «Ուրարտու-աղջիկների» ֆուտբոլիստուհիներ Շողիկ Սարդարյանին, Էմմի Սարգսյանին, Հասմիկ Գրիգորյանին, Միլենա Սայադյանին, Մարիաննա Վարդանյանին և Լուսինե Կոստանյանին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 29-ին կընդունի Իսրայելի թիմին, դեկտեմբերի 2-ին կհյուրընկալվի Իսրայելին, դեկտեմբերի 5-ին՝ Ղազախստանին։

  • Կիսվել: