չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ուկրաինայի հավաքականի վերջնական հայտացուցակը Հայաստանի դեմ խաղում

Ուկրաինայի հավաքականի վերջնական հայտացուցակը Հայաստանի դեմ խաղում

Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Հայաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպմանը։

Դարպասապահներ՝ Անդրեյ Լունին («Ռեալ Մադրիդ»), Անդրեյ Պյատով («Շախտյոր Դոնեցկ»), Դմիտրի Ռիզնիկ («Վորսկլա Պոլտավա»)։

Պաշտպաններ՝ Վալերի Բոնդար («Շախտյոր Դոնեցկ»), Տարաս Կաչարաբա («Սլավիա Պրահա»), Դենիս Պոպով («Դինամո Կիև»), Իլյա Զաբարնի («Դինամո Կիև»), Վիտալի Միկոլենկո («Էվերտոն»), Ալեքսանդր Կարավաև («Դինամո Կիև»), Նիկոլայ Մատվիենկո («Շախտյոր Դոնեցկ»)։

Կիսապաշտպաններ՝ Սերգեյ Սիդորչուկ («Դինամո Կիև»), Դանիիլ Իգնատենկո («Բորդո»), Անդրեյ Յարմոլենկո («Վեստ Հեմ»), Ռուսլան Մալինովսկի («Ատալանտա»), Նիկոլայ Շապարենկո («Դինամո Կիև»), Միխայիլ Մուդրիկ («Շախտյոր Դոնեցկ»), Վիկտոր Ցիգանկով («Դինամո Կիև»), Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Պիխալենոկ («Դնիպրո-1»), Ալեքսանդր Զուբկով («Ֆերենցվարոշ»)։

Հարձակվողներ՝ Ռոման Յարեմչուկ («Բենֆիկա»), Արտյոմ Դովբիկ («Դնիպրո-1»), Դանիիլ Սիկան («Հանզա Ռոստոկ»)։

  • Կիսվել: