հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը

UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը

Խառը մենամարտերի (MMA) UFC առաջնությունը հաստատել է թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի եւ  դասակարգման չորրորդ համար, Իրանում ծնված ասորի Բենեիլ Դարիուշի (ԱՄՆ) մենամարտը (5 ռաունդ), որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Օսթին քաղաքում նախատեսված UFC Fight Night մրցաշարում, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը։

Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 23 մենամարտ, տարել 20 հաղթանակ։ Դարիուշը 22 հաղթանակ է տարել 28 մենամարտում։

Նախորդ մենամարտում Արման Ծառուկյանն այս տարվա հունիսին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած UFC Vegas 75 մրցաշարում պարտության էր մատնել բրազիլացի Ժոակիմ Սիլվային։

  • Կիսվել: