կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
UFC 324. Թեթև քաշային կարգը նոր ժամանակավոր չեմպիոն ունի

UFC 324. Թեթև քաշային կարգը նոր ժամանակավոր չեմպիոն ունի

Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի MMA մարտիկ Ջասթին Գեյջին կարիերայում երկրորդ անգամ նվաճեց UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտին՝ մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով բրիտանացի Փեդի Փիմբլեթի նկատմամբ, գրում է armsport.am-ը:

Այս հաղթանակից հետո Գեյջիի պրոֆեսիոնալ ռեկորդը համալրվեց ևս մեկ հաղթանակով՝ դառնալով 27-5։ Փիմբլեթի համար սա կարիերայի չորրորդ պարտությունն էր (23-4)։

Նշենք, որ թեթև քաշային կարգի բացարձակ չեմպիոնի տիտղոսը ներկայումս պատկանում է վրացական արմատներով իսպանացի, դեռևս անպարտելի Իլիա Թոփուրիային։ Վերջինս ընտանեկան խնդիրների պատճառով դադար է վերցրել մարզական կարիերայում։

  • Կիսվել: