չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայի երկրպագուները սուլել ու աղմկել են Հայաստանի օրհներգի ժամանակ

Թուրքիայի երկրպագուները սուլել ու աղմկել են Հայաստանի օրհներգի ժամանակ

Թուրքիայի հավաքականի երկրպագուներն անհարգալից վերաբերմունք են դրսևորել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի խաղից առաջ: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը:

Նշվում է, որ թիմերի միջև խաղը տեղի է ունենում Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում: Մարզադաշտում Հայաստանի օրհներգի կատարման ժամանակ թուրք հանդիսատեսը սկսել է սուլել ու աղմկել:

Հավելենք, որ առաջին խաղակեսն ավարտվել է ոչ-ոքի, իսկ ահա երկրորդում հաշիվը բացել է Հայաստանի հավաքականը. խաղի 49-րդ րոպեին Արտակ Դաշյանը դարձել է գոլի հեղինակ:

  • Կիսվել: