Ծառուկյանը գրառում է կատարել Չիմաևի` UFC-ում չեմպիոնություն նվաճելու պատվին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն Instagram-ում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։
«Լավագույնը», - լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։
Հիշեցնենք, որ Չիկագոյում կայացած UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսիի դեմ տիտղոսային մենամարտում։


