Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին
UFC-ի բրազիլացի մարտիկ Մաուրիսիո Ռուֆին կիսվել է իր սպասումներով Արման Ծառուկյանի հետ առաջիկա մենամարտից, որը կկայանա սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ըստ բրազիլացու՝ Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի ամենալուրջ և ամենավտանգավոր մրցակիցներից մեկն է։ Ռուֆին նշել է նաև, որ սպասվող դիմակայությունից առաջ հատուկ աշխատել է իր ըմբշամարտի հմտությունների բարելավման ուղղությամբ։
«Ես միշտ ցանկանում եմ ավելի լավը դառնալ։ Գիտեմ, որ լավ եմ տիրապետում ըմբշամարտին, բայց ավելի լավ է ցույց տամ իմ բարելավումներն այդ ուղղությամբ։ Գիտեմ, որ Արմանն ուժեղ մարտիկ է։ Հավանաբար, Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային դիվիզիոնի ամենավտանգավոր մարտահրավերն է։ Ես շատ եմ մարզվել այս մենամարտի համար, բայց գերադասում եմ շատ չխոսել, այլ ամեն ինչ ապացուցել օկտագոնում»,- Ռուֆիի խոսքերն է մեջբերում UFC on Paramount-ը:



