երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային 6-րդ օրը՝ օգոստոսի 25-ին, Հայաստանն ունի երկու մասնակից։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Երևանի ժամանակով 18:00-ին 69 կգ քաշային ու մինչև 15 տարեկանների աղջիկների պայքարի մեջ կմտնի Ակսաննա Թորոսյանը։ Իսկ երեկոյան՝ 21:00-ին, 85 կգ քաշային պատանի ծանրորդների շարքում կմրցի Հարություն Ավետիսյանը։

  • Կիսվել: