հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հռիփսիմե Խուրշուդյանը 6-րդն է, Տաթև Հակոբյանը` 5-րդը

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հռիփսիմե Խուրշուդյանը 6-րդն է, Տաթև Հակոբյանը` 5-րդը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները` Տաթև Հակոբյանը ու Հռիփսիմե Խուրշուդյանը, մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք:

Հայաստանի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկեց 105 և հրեց 130 կգ: Երկամարտի 235 կգ արդյունքով նա 6-րդն է:

Նույն քաշում հանդես եկող Տաթև Հակոբյանը պոկեց 105 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց առավելագույնը 132 կգ: Երկամարտի 237 կգ արդյունքով նա 5-րդն է:

Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալակիր էր դարձել, Ռաֆիկ Հարությունյանն էլ փոքր բրոնզե, իսկ Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալակիր:

 

  • Կիսվել: