կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի չեմպիոն

Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի չեմպիոն

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ երկրորդ տարին անընդմեջ դարձել է Սլովակիայի չեմպիոն:

Առաջնության 31-րդ տուրում «Սլովանը» 2-1 հաշվով արտագնա խաղում հաղթել է «Դուկլային» ու 69 միավորով անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Դունայսկա Ստրեդայի» համար, որն իր ակտիվում ունի 64 միավոր: Բարսեղյանը խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել 82-րդ րոպեին:

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը թիմի կազմում 41 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Սա «Սլովանի» 13-րդ չեմպիոնությունն էր երկրի առաջնություններում:

 

  • Կիսվել: