կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թիավարություն. հունիսին Երևանում միջազգային մրցաշար կանցկացվի

Թիավարություն. հունիսին Երևանում միջազգային մրցաշար կանցկացվի

Հայաստանի թիավարության ֆեդերացիան հունիսին միջազգային մրցաշար կանցկացնի Երևանի Վարդավառի լճում:

  Մրցաշարը կրում է «Լիոնի գավաթ» անվանումը, փոխանցում է armsport-ը։
 
Թիավարողները կմրցեն բայդարկա և կանոէ մարզաձևերում՝ հաղթահարելով 200մ և 2000մ մրցատարածությունները:
 
Ըստ նախնական հայտերի, մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի ներկայացուցիչները:
 
Մինչ այդ էլ՝ մայիսի 18-19-ը, հայ պատանի թիավարողները մրցաշարի կմասնակցեն Իտալիայի Սաբաուդա քաղաքում:
 
Ակադեմիական թիավարության մեր պատվիրակներն էլ միջազգային երկու մրցաշարի կմասնակցեն: Առաջինը կկայանա հունիսին Մոսկվայում, իսկ երկրորդ երկրորդ միջոցառման մրցավայրը դեռևս անհայտ է:
 
Հուլիսի 28-31-ը Հունգարիայի Ցեգետ քաղաքում կկայանա մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ:

  • Կիսվել: