Տեղի է ունեցել Գագիկ Մելոյանի անվան բաց հուշամրցաշարը
Ս․թ․ մայիսի 19-22-ը տեղի ունեցավ Գագիկ Մելոյանի անվան բաց հուշամրցաշարը։
Գագիկ Մելոյանը ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է եղել։ Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն և ռեկորդակիր։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ։ Միջազգային կարգի Սպորտի վարպետ։
Մրցմանը մասնակցում են հետևյալ կազմակերպությունների սաները․
- Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
- Հրաձգության հանրապետական մարզադպրոց
- Վանաձորի թիմ
- Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
Մարզիկները մրցեցին 10մ /4․5մմ/ հեռավորությունից հետևյալ զինատեսակներից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ։ Մրցմանը տարիքային սահմանափակում չկար։
Մրցմանն իր արդյունքով աչքի ընկավ ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը/անձնական մարզիչ՝Արմեն Սիմոնյան/, ով խոցելով 578 միավոր 1-ին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում ամուր պահելով դիրքերը, 17-3 հաշվով դարձավ չեմպիոն։
Մրցմանը լավագույնս հանդես եկան նաև Հրաչ Բաբայանը, Հովհաննես Մարգարյանը և Սեդա Գաբրիելյանը։
Փակման արարողությանը տեղի ունեցավ ֆիլմ լեգենդար հրաձիգ Գագիկ Մելոյանի մասին։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացան դիպլոմներ և մեդալներ։
Փակման արարողության ավարտին Գագիկ Մելոյանի ազգականների կողմից բոլոր մարզիկները, մարզիչներն ու հյուրերը համտեսեցին խմորեղեն։
Ստորև ներկայացված է մրցման արդյունքները․
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ ՝ Հրաչ Բաբայան
2-րդ՝ Վրեժ Թորոսյան
3-րդ՝ Հայկ Բաբայան
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Սեդա Գաբրիելյան
2-րդ՝ Ալլա Պողոսյան
3-րդ՝ Մարիամ Միքայելյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝ Բենիկ Խլղաթյան
2-րդ՝ Նորայր Առաքելյան
3-րդ՝ Զավեն Իգիթյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Նարե Գաբրիելյան
2-րդ՝ Աննա Պողոսյան
3-րդ՝ Աստղիկ Մխիթարյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան
2-րդ՝ Հովհաննես Մարգարյան
3-րդ՝ Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան
2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան
3-րդ՝ Գոհար Հարությունյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 20+20 կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝Հովհաննես Մարգարյան
2-րդ՝ Գոռ Խաչատրյան
3-րդ՝ Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 20+20 կրակոց,
կանայք 1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան
2-րդ՝ Գոհար Հարությունյան
3-րդ՝ Արուսյակ Գրիգորյան