ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Շենգավիթում բացվել է խոտի հոկեյի նոր մարզադաշտ

Շենգավիթում բացվել է խոտի հոկեյի նոր մարզադաշտ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Շենգավիթի համալիր մարզադպրոցում կառուցված խոտի հոկեյի (մականախաղի) նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը։

Բացման խորհրդանշական արարողակարգը կատարել են Տիգրան Գաբրիելյանը և Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Վարդանյանը։

Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական և մարզական ծրագրով՝ ներառելով պարային բեմադրություններ և ակրոբատիկ համարներ։

Մարզադաշտի պաշտոնական բացումից անմիջապես հետո մեկնարկել է մինչև 18 տարեկան տղաների Հայաստանի Հանրապետության խոտի հոկեյի առաջնությունը։

Նշենք, որ նորակառույց մարզադաշտը միտված է խոտի հոկեյի մասսայականացմանը, մարզիկների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և համայնքում առողջ ապրելակերպի խրախուսմանը։

  • Կիսվել: