չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Շախմատիստ  Սերգեյ Կարյակինը  6 ամսով որակազրկվել է

Շախմատիստ Սերգեյ Կարյակինը 6 ամսով որակազրկվել է

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Էթիկայի հանձնաժողովը 6 ամսով որակազրկել է ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի զորքերի գործողություններին հրապարակային աջակցություն հայտնելու համար։

«Սերգեյ Կարյակինը մեղավոր է ճանաչվել ՖԻԴԵ-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ։ Նրան արգելվում է մասնակցել ՖԻԴԵ-ի մրցաշարերին։ Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 21-ից»,- նշված է ՖԻԴԵ-ի հայտարարությունում։

2.2.10 հոդվածը ենթադրում է պատիժ շախմատի եւ ՖԻԴԵ-ի հեղինակությանը վնաս հասցնելու համար։

Որակազրկման պատճառով Կարյակինը հնարավորությու չի ունենա մասնակցել հունիսի 16-ից հուլիսի 7-ն անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։

  • Կիսվել: