կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանն ունի 3 մասնակից

Շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանն ունի 3 մասնակից

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մեկնարկում է շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունը:

 Հայաստանն աշխարհի Մ20 տարեկանների առաջնության տղամարդկանց պայքարում կներկայացնի Մամիկոն Ղարիբյանը, իսկ կանանց մրցաշարում կլինեն Մարիամ Մկրտչյանը և Ասյա Եդիգարյանը:

Աշխարհի 20 տարեկանների առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 231 շախմատիստներ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 2-ին:

  • Կիսվել: