կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սարկիսով, Յուրա, Մարկոս, Մանուչարյան․ Հայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց Վրաստանին

Սարկիսով, Յուրա, Մարկոս, Մանուչարյան․ Հայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց Վրաստանին

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը։ Մեր ընտրանին խոշոր՝ 4-1 հաշվով հաղթանակ տարավ, գրում է armsport.am-ը:

Մեր ֆուտբոլիստները ողջ խաղի ընթացքում շատ ակտիվ էին և առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, ինչն արտացոլվում է նաև խաղի հաշվի մեջ։

Առաջին կեսում Վրաստանի հավաքականը 11-մետրանոցի իրավունք ստացավ, բայց գնդակին մոտեցած խաղացողի հարվածը շատ թույլ էր և թիմերն ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքիով։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 34-րդ րոպեին Արթուր Սարկիսովը բացեց հանդիպման հաշիվը։

Երեք րոպե անց Յուրա Մովսիսյանը Մարկոսի փոխանցումից հետո կրկնապատկեց հանդիպման հաշիվը։

44-րդ րոպեին արդեն Մովսիսյանի փոխանցումից հետո Մարկոսը խփեց մեր թիմի 3-րդ գնդակը՝ հաշիվը դարձնելով խոշոր։

Մեր ընտրանու դարպասապահ Գևորգ Կասպարովը բազմիցս փրկեց թիմին վերահաս գոլերից։

Վրաստանի հավաքականը, այնուամենայնիվ, կարողացավ գրավել Կասպարովի դարպասը․ 53-րդ րոպեին մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին և գնդակին մոտեցած Իաշվիլին անվրեպ իրացրեց հարվածը։

 

Սակայն հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Էդգար Մանուչարյանը․ 60-րդ րոպեին Մովսիսյանի փոխանցումից հետո Մանուչարյանը դարպասին մոտ տարածությունից ձախ եզրից գրավեց մրցակցի դարպասը։

Այսպիսով, երկու հավաքականների լեգենդների հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու՝ 4-1 հաշվով հաղթանակով։ Պետք է փաստել, որ մեր տղաները դեռևս պահպանում են լավ մարզավիճակը և կարող են ուրախություն պարգևել երկրպագուներին:

  • Կիսվել: