կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Երևանում

Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Երևանում

2023 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Այս որոշումը կայացվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին կայացած գործկոմի նիստում։
 
Առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
 
Երևանը պետք է դառնար ընթացիկ մրցաշրջանում նախատեսված վետերան սամբիստների աշխարհի առաջնության մրցավայր, բայց մարզաձևի միջազգային ֆեդերացիան միջոցառումը կանցկացնի հաջորդ տարի՝ դարձյալ Երևանում:
 
Կրտսեր տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որը նշանակված էր դեկտեմբերին ՝ Քիշնևում, դարձյալ հետաձգվել է, և կկայանա հաջորդ մրցաշրջանում:
 
Նշենք նաև, որ աշխարհի մեծահասակների առաջնությունը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 11 -13-ը ՝ Աշխաբադում, տեղափոխվել է և նույն ժամկետներում կանցկացվի Բիշքեկում:

  • Կիսվել: