Սալահի հերթական բենեֆիսը․ Լիվերպուլը ընդհատեց Բորնմութի 11-խաղյա անպարտելիության շարքը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բորնմութի» դարպասը (0:2), գրում է armsport.am-ը:
Մերսիսայդցիների կազմում հաղթական դուբլ ձևակերպեց թիմի եգիպտացի հարձկվող Մոհամեդ Սալահը։
Այս հաղթանակից հետո Սլոթի թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 56-ի՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Բորնմութը» 40 միավորով 7-րդն է։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Էվերթոն» — «Լեսթեր» — 4։0
«Իպսվիչ Թաուն» — «Սաութհեմփթոն» — 1։2
«Նյուքասլ» — «Ֆուլհեմ» — 1։2
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․