շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Sada Cup. Հայաստանի բասկետբոլի հավաքականը վերջին խաղում պարտվեց Սիրիայի թիմին

Sada Cup. Հայաստանի բասկետբոլի հավաքականը վերջին խաղում պարտվեց Սիրիայի թիմին

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգայինհամալիրում ընթացող Sada Cup միջազգային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և 57-59 հաշվով պարտություն կրել:

Մեր ընտրանու պարտության արդյունքում մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրանի հավաքականը, որն այսօր ավելի վաղ 108-73 հաշվով հաղթել էր ԱՄՆ–ի թիմին:

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:

«SadaCup» մրցաշարի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմեկնիՄալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանանհունիսի 28-ից հուլիսի 3-ը:

  • Կիսվել: