շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ռոստով»-«Նիժնի Նովգորոդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Խորեն Բայրամյանը

«Ռոստով»-«Նիժնի Նովգորոդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Խորեն Բայրամյանը

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի հանդիպման (1-0) լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բայրամյանը խաղադաշտ էր դուրս եկել ռոստովցիների մեկնարկային կազմում ու խաղացել առանց փոխարինման։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հյուրերի կազմում փոխարինման էր մտել ընդմիջմանը։

«Նիժնի Նովգորոդը» 21 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Ռոստովը» հետ է մեկ միավոր և 10-րդն է։

  • Կիսվել: