ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Hoogeveen Open շախմատային մրցաշարի հաղթող

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Hoogeveen Open շախմատային մրցաշարի հաղթող

Նիդերլանդների Հոխեվեյն քաղաքում ավարտվել է Hoogeveen Open շախմատային մրցաշարը:

Ինչպես տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից՝ հաղթողի կոչումը նվաճել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: 9 խաղափուլերի արդյունքում նա վաստակել է 5,5 միավոր: Նույնքան միավոր է ունեցել նաև Նիկո Ցվիրսը (Նիդերլանդներ):

Հաղթանակը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության է հասել 1․5:0․5 հաշվով:

  • Կիսվել: