չորեքշաբթի, փետրվար 12
12 / 2 / 2025
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոններ

Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոններ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում հունվարի 22-ին անցկացվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների վերջին խաղափուլը:

Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը կարիերայում 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց  Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։

Կանանց պայքարում հաղթող ճանաչվեց կանանց շախմատի միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 4-րդ անգամ նվաճելով Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը  (2015, 2021, 2024, 2025 թվականներին):

  • Կիսվել: