երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ռեալը» 20 միլիոն եվրո է առաջարկել թուրք ֆուտբոլիստի համար

«Ռեալը» 20 միլիոն եվրո է առաջարկել թուրք ֆուտբոլիստի համար

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել Ստամբուլի «Ֆեներբահչեին» 18-ամյա հարձակվող Արդա Գյուլերի տրանսֆերի վերաբերյալ։ Արքայական ակումբը պատրաստ է Թուրքիայի հավաքականի խաղացողի համար վճարել 20 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ «Ռեալն» արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ եւ սպասում է «Ֆեներբահչեի» պատասխանին։

Թուրքական ակումբի առաջին թիմում Արդա Գյուլերը մասնակցել է 51 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Ֆեներբահչեի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Transfermarkt-ը Արդա Գյուլերի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

  • Կիսվել: