հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ռեալի աստղային հարձակվողը մոտ է Լիվերպուլ տեղափոխությանը

Ռեալի աստղային հարձակվողը մոտ է Լիվերպուլ տեղափոխությանը

Բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը, որը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», համաձայնություն է տվել տեղափոխվելու անգլիական «Լիվերպուլ»։ Այս մասին հայտնում է ESPN Brazil-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» բանակցություններ է վարել Ռոդրիգոյի ներկայացուցիչների հետ՝ պայմանագրի անձնական պայմանները համաձայնեցնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստը հավանություն է տվել առաջարկված պայմաններին։

Ռոդրիգոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պատրաստ է քննարկել նրա տրանսֆերը միայն 100 միլիոն եվրոյից բարձր առաջարկների դեպքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոդրիգոյով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Արսենալը», «Չելսին» և մյունխենյան «Բավարիան»։

2024/25 մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 54 խաղի՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։

 

  • Կիսվել: