երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Ռեալ Սոսյեդադը» հայտարարություն է արել Զախարյանի վերաբերյալ

«Ռեալ Սոսյեդադը» հայտարարություն է արել Զախարյանի վերաբերյալ

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ներկայացուցիչ Յոն Անդեր Մունդուատեն բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի խաղացել Լա Լիգայի վերջին՝ «Խետաֆեի» դեմ խաղում (2:1): Զախարյանն ամբողջ 90 րոպեն անցկացրել է պահեստայինների նստարանին։

«Նա կարգին վիճակում է, բայց մարզիչը այլ խաղացողներ է ընտրել», -Sport24-ը փոխանցում է մամուլի քարտուղարի խոսքերը։

 Այս մրցաշրջանում Զախարյանը իսպանական թիմի կազմում մասնակցել է 15 խաղի՝ խփելով մեկ գոլ։ Արսենի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ լրանում է 2029 թվականի ամռանը։ Կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 7.5 միլիոն եվրո։

«Ռեալ Սոսյեդադը» ներկայումս Լա Լիգայում զբաղեցնում է 11-րդ տեղը։

  • Կիսվել: