չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի չեմպիոն

Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի չեմպիոն

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մենասահքի տիտղոսը նվաճել է ամերիկացի Իլյա Մալինինը, որը կարճ և ազատ ծրագրի հանրագումարում հավաքել է 318,56 միավոր։

20-ամյա Իլյա Մալինինը խորհրդային գեղասահորդներ Տատյանա Մալինինայի եւ Ռոման Սկորնյակովի որդին է, ծնվել է ԱՄՆ-ում։ Մարզվել է ծնողների մոտ։ Հիմա նրա մարզիչն է նաև ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանը։

  • Կիսվել: